ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Երբ իշխանությունն ու եկեղեցին անգործունակ են

Երբ իշխանությունն ու եկեղեցին անգործունակ են
14.10.2014 | 14:36

Իշխանություններն անուշադրության են մատնում աղանդների ակտիվացումը երկրում: Այս մասին այսօր հայտարարել է քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Վերջինս ասել է, թե աղանդավորական խմբերը, հատկապես «Եհովայի վկաները», բավականին ակտիվ են վերջին շրջանում: Նրանք փողոցներում ազատ բաժանում են իրենց գրականությունը, այս ու այնտեղ տեղեկատվական վահանակներ են տեղադրում, ազատ քարոզչություն անում, որն արգելված է ՀՀ խղճի և կրոնական ազատությունների մասին օրենքով: Ամարյանի ունեցած տվյալներով՝ աղանդավորական որոշ կազմակերպություններ ֆինանսավորվում են արտերկրից, նրանց գրականությունը վաճառվում է գրախանութներում, իսկ երկրում
ընդհանուր առմամբ 250 հազար աղանդավորական կառույցի հետևորդ կա:
Նկատենք, որ Ալեքսանդր Ամարյանը ասուլիսների միջոցով ժամանակ առ ժամանակ հրապարակայնացնում է իր դիտարկումները և ահազանգում աղանդավորական կազմակերպությունների հակաօրինական գործունեության մասին, սակայն այս կազմակերպությունները օրենքի խախտումները սահմանափակելու փոխարեն օր օրի ավելի են բարգավաճում: «Եհովայի վկաները» ամենուր է. նրանք փողոցներում ազատ հոգեորսությամբ են զբաղվում, ծեծում են մարդկանց դռները, դպրոցների մոտակայքում խոսքի են բռնվում երեխաների հետ՝ ձեռքի հետ էլ մեղմ ժպիտով նվիրում իրենց գրքույկներից: Իսկ Հայ առաքելական եկեղեցի՞ն: Եկեղեցու արածը այս կառուցների կողքին կարելի է ասել՝ ոչինչ է: Առաքելական եկեղեցին հաճախ իր պասիվությամբ ավելի նպաստում է, քան խանգարում աղանդների զարգացմանը: Առավել ևս՝ իշխանությունը:
Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 645

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ